չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Առաջատարները չփոխվեցին. Chess Mood Open

Առաջատարները չփոխվեցին. Chess Mood Open

Ծաղկաձորում շարունակվող շախմատի Chess Mood Open միջազգային մրցաշարի 7-րդ տուրը հաղթական էր երկու առաջատարների համար:

Մանուել Պետրոսյանը սևերով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Սոչակիին, իսկ իրանցի Ամիռեզա Փուր Աղա Բալան պարտության է մատնել ուկրաինացի Վիտալի Սիվուկին: Պետրոսյանն ու Ամիռեզան 6,5-ական միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը:

5-ական միավոր ունեն Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը: Փաշիկյանը սպիտակներով հաղթել է ռուսաստանցի Յարոսլավ Ռեմիզովին: Տիգրանը ոչ-ոքի է խաղացել իրանցի Արաշ Դաղլիի հետ, Շանթն էլ ռուսաստանցի Մատվեյ Գալչենկոյի հետ:
Այսօր կկայանան 8-րդ տուրի մրցախաղերը: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:

 

  • Կիսվել: