հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անուշ Գրիգորյանը հաղթեց առաջին մարտում. բռնցքամարտի աշխարհի առաջնություն

Անուշ Գրիգորյանը հաղթեց առաջին մարտում. բռնցքամարտի աշխարհի առաջնություն

Նյու Դելիում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանից ռինգ ելավ միայն Անուշ Գրիգորյանը:

Մեր 50 կգ քաշային բռնցքամարտիկի առաջին մրցակիցը հարավկորեացի Չորոնգ Բակն էր: Լարված պայքարում 3:2 հաշվով հաղթանակ տարավ Անուշ Գրիգորյանը:

Վաղը մերոնցից պայքարը կսկսի Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը: Նրա առաջին մրցակիցը չինուհի Ժու Պանն է:

  • Կիսվել: