երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ամռանը Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելը Ռոմայի առաջնային նպատակն է

Ամռանը Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելը Ռոմայի առաջնային նպատակն է

Մրցաշրջանի ավարտից հետո «Ռոման» կքննարկի մի շարք ֆուտբոլիստների հետ պայմանագրերի երկարաձգումը։

 Սակայն, ըստ Calcionews24-ի, Մխիթարյանի պայմանագրի երկարաձգումն առաջնայինն է լինելու հռոմեական ակումբի համար, քանի որ հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հունիսին, փոխանցում է armsport-ը։
 
Ավելի վաղ, Asromalive-ն, մեջբերելով Gazzetta dello Sport-ին, գրել էր, որ Ժոզե Մոուրինյուն այդ հարցում սկզբունքային է․ մարզիչը ցանկանում է, որ հայ ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրը ևս մեկ տարով։ 
 
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր երրորդ մրցաշրջանն է անցկացնում է հռոմեական ակումբի մարզաշապիկով: «Ռոմայի» կազմում մինչ այժմ նա անցկացրել է ավելի քան 100 հանդիպում և խփել 27 գոլ։

  • Կիսվել: