կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացնող «Վաշինգտոն Քեփիթալզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել։

NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ռուս հոկեյիստը ձախ ոտքի ոսկրի կոտրվածք է ստացել, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ 39-ամյա Օվեչկինը շարքից դուրս է մնացել 1-1,5 ամսով։

Հիշեցնենք, որ լեգենդար հոկեյիստը NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է (868 գոլ) և այդ ցուցանիշով առաջատար Ուեյն Գրեցկիից ետ է 26 տափօղակով։

 

  • Կիսվել: