հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի

 «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Կարեն Բարսեղյանը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայկական մի շարք ակումբներում, մեր երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներում մարզչական գործունեություն ծավալած 47-ամյա մասնագետը «Ալաշկերտում» աշխատել է նաև 2016, 2018 և 2021 թվականներին:

Բարսեղյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

  • Կիսվել: