Al-Beruniy․ Հայկ Մարտիրոսյանի եւ Շանթ Սարգսյանի արդյունքը 7 տուրից հետո
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատի միջազգային շրջանային մրցաշարի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Վոլոդար Մուրզինի հետ, Շանթ Սարգսյանը կես միավոր է վաստակել չինացի Մա Քյունի հետ պայքարում։
Հայաստանի ներկայացուցիչները ուզբեկ Մուխիդին Մադամինովի հետ 5-ական միավորով բաժանում են 1-3-րդ տեղերը։
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։