Ակումբային ԱԱ. «Ռեալը» հաղթեց «Յուվենտուսին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» նվազագույն հաշվով (1։0) առավելության հասավ Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 54-րդ րոպեին հեղինակեց «սերուցքայինների» 21-ամյա հարձակվող Գոնսալո Գարսիան։
Քառորդ եզրափակիչում մադրիդյան գրանդը կհանդիպի Դորտմունդի «Բորուսիա» - «Մոնտերեյ» զույգի հաղթողի հետ։