շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
9 հայ շախմատիստ առաջատարների թվում է. Yerevan open

9 հայ շախմատիստ առաջատարների թվում է. Yerevan open

Կայացան Yerevan open միջազգային 4-րդ մրցաշարի 2-րդ տուրի մրցախաղերը:

Մրցաշարը հաղթանակով սկսած հայաստանցի 21 շախմատիստներից 2-րդ տուրում դրձյալ հաղթանակ տարան 9-ը՝ Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովիկ Հայրապետյանը, Լևոն Բաբուջյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Գևորգ Հարությունյանը, Սարգիս Սարգսյանն ու Էրիկ Չաքրյանը: Վերջինս հաղթեց Ռաֆայել Վահանյանին:

Ընդհանուր առմամբ` մրցաշարի 18 մասնակիցներ են 2 անընդմեջ հաղթանակ տարել: Այսօր կկայանան 3-րդ տուրի մրցախաղերը:
Հիշեցնենք, որ «Երևան օփենին» մասնակցում է 15 երկրի 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր: Մասնակիցներն Իրանից են, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ղազախստանից, Սինգապուրից, Ավստրալիայից, Հունաստանից, Թուրքմենստանից և, իհարկե, Հայաստանից:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Դրամական պարգևներ են նախատեսված 1-ից 20-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստների համար: Մասնավորապես, Ա խմբի հաղթողը կստանա 2 մլն 600 հազար դրամ:

Մրցանակներ են սահմանված նաև կանանց 1-ին և 2-րդ տեղը գրաված մասնակիցների, 50-ից բարձր տարիքի շախմատիստների շրջանակում հաղթող ճանաչված մասնակցի և Բ խմբի մինչև 10 տարեկանների մրցապայքարում հաղթող դարձած մասնակցի համար։

  • Կիսվել: