ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
7 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Ռումինայում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչ

7 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Ռումինայում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչ

7 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» անվանումը կրող մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ես մեկ մարզիկ արդեն եզրափակիչում է, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայ բռնցքամարտիկներից 3-ը` 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը և 71 կգ քաշային Արման Միսկարյանը կիսաեզրափակիչ տանող ճանապարհին հաղթել են ադրբեջանցի մարզիկների։

Ռումինայում ընթացող ստուգատեսին Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեր ընտրանին մասնակցում է 14 մարզիկով և ապահովել է 8 մեդալ։

 

Մրցաշարին մասնակցում է 30 երկրի ներկայացուցիչ։ Կիսաեզրափակիչները կկայանան այսօր։

  • Կիսվել: