շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բելառուսում ընթացող միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ

4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բելառուսում ընթացող միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ

4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բելառուսում ընթացող Անատոլիա Կոլչինայի անվան միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ։

67 կգ քաշային Արարատ Հարությունյանը առավելության է հասել Իսպանիան ներկայացնող Ֆրանկ Մարտինսի նկատմամաբ, իսկ 63,5 կգ քաշայի Արթուր Շահբազյանը հաղթել է իր թիմակից Արթուր Ղազարյանին։ Կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը և 54 կգ քաշային Մհեր Դավթյանը։

  • Կիսվել: