կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լեհ սահմանապահները հայտնել են Բելառուսի հետ սահմանին ապօրինի ներգաղթյալների հարձակման մասին

Լեհ սահմանապահները հայտնել են Բելառուսի հետ սահմանին ապօրինի ներգաղթյալների հարձակման մասին

Մի խումբ անօրինական միգրանտներ հարձակում են գործել Բելառուսի հետ սահմանին լեհ սահմանապահների վրա, դեպքի վայր են ուղարկվել ջրցան մեքենաներ և զրահամեքենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Լեհաստանի սահմանապահ պահակախմբի մամուլի ծառայությունը:

 
 

«Դուբիչե-Ցերկևնա սահմանապահ ուղեկալի հատվածում մի խումբ ագրեսիվ օտարերկրացիներ քարեր նետելով հարձակվել են լեհ սահմանապահների պարեկների վրա այն բանից հետո, երբ վերջիններս կանխել են անօրինական կերպով Լեհաստան ներթափանցելու նրանց փորձը: Դեպքի վայր են ուղարկվել Լեհական ոստիկանության հատուկ մեքենաները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: