երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանն ու Բելառուսը կմշակեն հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման հարցը

Հայաստանն ու Բելառուսը կմշակեն հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման հարցը

Հայաստանն ու Բելառուսը միտված են համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև կմշակեն հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման հնարավորությունը։ Այս մասին կիրակի հայտնել են Բելառուսի անտառտնտեսության նախարարության մամուլի ծառայությունից՝ շաբաթավերջին Երևանում կայացած Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ի թիվս այլ բաների, պայմանավորվածություն է ձեռք բերվել անտառտնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման մասին, Հայաստանը շահագրգռված է անտառվերականգնման բելառուսական փորձով, քանի որ անտառածածկը Հայաստանում այսօր կազմում է մոտ 12%, իսկ Բելառուսում այն գերազանցում է 40%-ը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ մամուլի ծառայության՝ ազգային արժույթներով հաշվարկների քննարկումը նիստի արձանագրության մեջ ներառել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հանձնաժողովի նիստում կողմերը պայմանավորվել են աջակցել տնտեսվարող սուբյեկտներին երկու երկրների տարածքում ապրանքաբաշխիչ ցանցի ընդլայնման գործում։ Հայկական կողմը նախատեսում է մշակել Բելառուսում «Հայաստանի առևտրի տան» ստեղծումը։ Բացի այդ, երկրները կշարունակեն համագործակցությունը Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի մեքենայացման ոլորտում, կդիտարկեն Հայաստանում համագործակցության նախագծեր ստեղծելու հնարավորությունը։

  • Կիսվել: