հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
3 հայ շախմատիստներ կմասնակցեն Աշխարհի Մ20 առաջնությանը

3 հայ շախմատիստներ կմասնակցեն Աշխարհի Մ20 առաջնությանը

Իտալական Սարդինիա կղզու Կանա Գոնոնե բնակավայրում վաղը կմեկնարկի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը:

Հայաստանը կներկայացնեն 3 շախմատիստներ: Տղաների մրցաշարում ելույթ կունենան միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Արմեն Բարսեղյանը: Կանանց մրցաշարին կմասնակցի կանանց միջազգային վարպետ, մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ Մարիամը վերջերս աշխարհի չեմպիոն էր հռչակվել ֆանտաստիկ արդյունքով: 11 հնարավորից նա վաստակել էր 11 միավոր:

Մարիամն իր անհատական վարկանիշով (2374) մրցաշարի մասնակիցների մեջ զբաղեցնում է 3-րդ տեղը: Ավելի բարձր վարկանիշ ունեն 2 շախմատիստուհիներ՝ Բուլղարիան ներկայացնող Նուրգյուլ Սալիմովան (2415) և ղազախ Մերուերտ Կամալիդենովան (2376):

Հայ շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանին (1991թ.), Լևոն Արոնյանին (2002թ.) և Զավեն Անդրիասյանին է (2006թ.) հաջողվել նվաճել մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

  • Կիսվել: