ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
27000 կամավոր` Պեկին-2022-ում

27000 կամավոր` Պեկին-2022-ում

Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է «Միասին կառուցենք երազանքը» արշավը, որի նպատակը կամավորների ներգրավումն է: Միջոցառմանը ներկա են եղել կամավորներ, դերասաններ ու Պեկին-2008 Օլիմպիական խաղերին մասնակցած չինացի մարզիկներ:

Կազմակերպիչները կարծում են, որ Պեկին-2022-ում կլինի 27000 կամավորների անհրաժեշտություն: Նրանք կուղեկցեն մարզիկներին ու երկրպագուներին, կաշխատեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ և կկատարեն նաև թարգմանչի աշխատանք: Կամավորները պետք է տիրապետեն չինարեն կամ անգլերեն լեզուների, դասընթացներ անցնեն Խաղերից առաջ, ինչպես նաև լինեն նվազագույնը 18 տարեկան:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, հայտերի ընդունումն արդեն սկսվել է և կավարտվի 2021 թվականի հունիսի 30-ին: Հաղթողների անունները կհրապարակվեն 2021 թվականի սեպտեմբեր

 

  • Կիսվել: