երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
2025 թ. Հայաստանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունը ու ևս 2 միջազգային խոշոր մրցաշար

2025 թ. Հայաստանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունը ու ևս 2 միջազգային խոշոր մրցաշար

2025 թ. Հայաստանում անցկացվելու է բռնցքամարտի երեք խոշոր միջազգային մրցաշար։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլին կայանալու է «Երևանի քաղաքապետարանի գավաթ» մեծահասակների, սեպտեմբերին` «Բարեկամության գավաթ» ավագ տարիքի պատանիների միջազգային մրցաշարը, իսկ հոկտեմբերին` Եվրոպայի Մ23 առաջնությունը։

Այս բոլոր մրցաշարերն ընդգրկվել են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի (EUBC) օրացույցային ծրագրում։

  • Կիսվել: