չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
2024 թվականի ամենաարագավազ ֆուտբոլիստների վարկանիշը

2024 թվականի ամենաարագավազ ֆուտբոլիստների վարկանիշը

Հրապարակվել է 2024 թվականի ամենաարագավազ ֆուտբոլիստների վարկանիշը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Վարկանիշը կազմելու համար հինգ հանդիպումների արդյունքներով վերցվել է ֆուտբոլիստների միջին առավելագույն արագությունը։ 

Ցուցակը գլխավորել են երկու ֆուտբոլիստներ՝ Ռիկի Ջեյդ-Ջոնսը Անգլիայի լիգայի «Պիտերբորո» ակումբից և Ջոզեֆ Փեյնթսիլը՝ ամերիկյան «ԼԱ Գելեքսիից»։ Նրանց ցուցանիշը 37,6 կմ/ժ է։

Եռյակը եզրափակել է ճապոնացի Յուդայ Կիմուրան «Տոկիո Վերդի» ակումբից (37,1 կմ/ժ)։

Հետաքրքիր է, որ ճապոնական ակումբի ևս մեկ ֆուտբոլիստ՝ Նաոկի Հայաշին նույնպես ընդգրկվել է լավագույն տասնյակում։

  • Կիսվել: