ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
15 –ամյա հայ գեղասահորդ Սեմյոն Դանիլիանցը գրավել է 25-րդ տեղը. ԱԱ

15 –ամյա հայ գեղասահորդ Սեմյոն Դանիլիանցը գրավել է 25-րդ տեղը. ԱԱ

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած 2022թ գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հանդես եկավ Սեմյոն Դանիլիանցը: Տղաների կարճ ծրագրում մեր 15-ամյա մարզիկը 56,36 միավորով գրավել է 25-րդ տեղը: Ավաղ, Սեմյոն Դանիլիանցին 0,3 բալ չհերիքեց եզրափակիչ փուլ մտնելու համար: Պայքարը կշարունակեն առաջին 24 հորիզոնականները զբաղեցրած գեղասահորդները:

Հավելենք, որ Սեմյոն Դանիլիանցը բնակվում է Մոսկվայում: Նա հայտնի գեղասահորդ Պլյուշչենկոյի անվան ակադեմիայի սան է: Անձնական մարզիչն անվանի մասնագետ Ալեքսանդր Վոլկովն է:

 

  • Կիսվել: