12 շախմատիստ կներկայացնի Հայաստանը արագ եւ կայծակնային խաղի ԱԱ-ում
Հայաստանը 12 մասնակից կունենա Նյու Յորքում անցկացվելիք արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում։
Տղամարդկանցից հանդես կգան Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Շանթ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը եւ Էմին Օհանյանը, կանանց մրցաշարում՝ Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Մարիամ Մկրտչյանը։
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 26-ից 28-ը։