ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանն օրական ընդունում և ուղարկում է միջինում 90 չվերթ. Սանոսյան

«Զվարթնոց» օդանավակայանն օրական ընդունում և ուղարկում է միջինում 90 չվերթ. Սանոսյան

՛՛Զվարթնոց՛՛ միջազգային օդանավակայանն աշխատում է իր հնարավորությունների սահմաններում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՛՛2022 թվականին ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին՛՛ հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ըստ նրա՝ ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանն օրական ընդունում եւ ուղարկում է միջինում 90 չվերթ:

՛՛Եվ այդ առումով մեր օդանավակայանը հասել է իր հնարավորությունների սահմանին։ Հնարավոր է, որ անհրաժեշտ լինեն ենթակառուցվածքային եւ այլ փոփոխություններ, որոնք թույլ կտան ապահովել ուղեւորների ավելի մեծ հոսքի սպասարկումը՛՛,-ասաց նախարարը:

  • Կիսվել: