չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զովունի-Եղվարդ-Քանաքեռավան, Աբովյան-Հրազդան ճանապարհներին մերկասառույցի պատճառով ավտովթարների պակաս չկա

Զովունի-Եղվարդ-Քանաքեռավան, Աբովյան-Հրազդան ճանապարհներին մերկասառույցի պատճառով ավտովթարների պակաս չկա

Այսօր՝ հունվարի 19-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզային մի քանի ճանապարհներին տիրում է բարձիթողի վիճակ: Ճանապարհները սպասարկող ճանշինի պատասխանատուների մեղքով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Զովունի-Եղվարդ, Զովունի-Քանաքեռավան, Երևան-Աբոյան–Հրազդան ավտոճանապարհներին բառի բուն իմաստով տիրում է բարձիթողի վիճակ: Ճանապարհներից չհեռացված ձյունն ու չմշակված ճանապարհները վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս:

Միայն օպերատիվ են աշխատում տարածքները սպասարկող Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, իսկ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանը, Միշա Ստեփանյանը, Մայիս Բադոյանն ու Կառլեն Բաղյանը չեն հասցնում մի վթարի վայրից մեկ այլ վթարի վայր հասնել ու մինչ հերթական վթարի վայրի զննություն են կատարում, արձանագրում տեղի ունեցած վթարը, հերթական ահազանգն է ստացվում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նրա ենթակայութամբ գտնվող մարզային ճանապարհների սպասարկմամբ զբաղվող կառույցն ու Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը ճիշտ կանեն՝ դուրս գան իրենց տաքուկ կաբինետներից ու «պտույտ մը շրջեն» մարզային ճանապարհներով ու կհասկանան, թե վթարի մեջ հայտնված վարորդները ինչպիսի «քաղցր խոսքեր» են շռայլում իրենց հասցեին: 

  • Կիսվել: