շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Զոհվել է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

Զոհվել է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

Դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, նա դեռ օգոստոսի սկզբներին զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում:

28-ամյա տղան որպես զինվորական բժիշկ է մասնակցել պատերազմին, զոհվելուց շուրջ երկու ամիս անց միայն հնարավոր է եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից, նրա աճյունը տեղափոխել են Հայաստան:

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենի Վանաձորում տեղի կունենան նրա եւ՛ հոգեհանգստի, եւ՛ հուղարկավորության արարողությունները՝ ժամը 12.00-14.00:

Կյուրեղյանի ամուսինը նույնպես հուղարկավորված է Վանաձորում, որդին ռազմի դաշտ գնալիս մորն իր ցանկությունն է փոխանցել` եթե իր հետ բան պատահի, հոր կողքին հուղարկավորեն:

 
 

  • Կիսվել: