շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զոհվածների հարազատները  «Եռաբլուրից» երթ են սկսում․ Փորձելու ենք անցնել Տեղի անցակետը և շարժվել դեպի Բերձորի միջանցք

Զոհվածների հարազատները «Եռաբլուրից» երթ են սկսում․ Փորձելու ենք անցնել Տեղի անցակետը և շարժվել դեպի Բերձորի միջանցք

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր` մարտի 31-ին, հավաքվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնից եւ մտադիր են երթ իրականացնել դեպի Սյունիք: Նրանք նշել են, որ ուզում են տեղում պարզել, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը եւ ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչեւ հիմա փակ:

«Եռաբլուրում» են նաեւ ՀՀ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, Երեւանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ՀԴԿ նախագահ Արագ Գ. Սարգսյանը:

Զոհված զինծառայողների ծնողների խոսքով, իրենք փորձելու են հասնել մինչեւ Բերձորի միջանցք, եթե իհարկե, իրենց դա թույլ տան:

 

  • Կիսվել: