ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զոհված զինծռայողների ծնողները փակել են Բաբայան փողոցը

Զոհված զինծռայողների ծնողները փակել են Բաբայան փողոցը

Տեղի է ունենում ցինիզմի հերթական դրսեւորումը, դատախազությունից համապատասխան նյութերն ուղարկել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, իսկ այստեղ Արսեն Մովսիսյան անունով քննիչը հայտարարում է՝ ես ոչ մի թուղթ չեմ ստացել, այն դեպքում, երբ փաստաբանը բոլոր ապացույցները ունի, որ այդ թղփերը  գլխավոր դատախազությունից վաղուց հասել են այստեղ: Այս մասին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Խոսքը վերաբերում է 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործով Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելուն:

«Այսինքն գործ ունենք հերթական ծածկադմփոցի հետ, ձգձգելու հետ: Բայց ես ասում եմ, որ այսօր կամ վաղը չէ մյուս օրը այս հարցը լուծվելու է եւ մեր տղերքին թշնամու բերանը տարած հանցախումբը պետք է իր արժանի պատիժը ստանա: Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալվի, որ չխուսափի դատաքննությունից:

Ծնողների համբերությունը արդեն հատնում է»,-ասաց նա:

Զոհված զինծառայողների ծնողները, որ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության դիմաց, փակել են Բաբայան փողոցը:

 

 

  • Կիսվել: