երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Զոհված զինծառայողների ծնողներին հաջողվեց վրան տեղադրել Ազատության հրապարակում

Զոհված զինծառայողների ծնողներին հաջողվեց վրան տեղադրել Ազատության հրապարակում

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Ազատության հրապարակում միացել են պայքարին ու վրան տեղադրել, թեև, ինչպես արդեն հայտնել էինք, ոստիկանությունը փորձում էր խոչընդոտել:

Զինծառայողների ծնողները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ վաղը նաև պաստառ կտեղադրեն վրանի կողքին, որպեսզի իրենց հեշտ գտնեն այդտեղ: Նրանք նաև ասացին, որ իրավիճակն այսպես շարունակվել չի կարող, ինչ-որ մեկը պետք է վերջապես պատասխան տա: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհված զինծառայողների ծնողները նշել են, թե միանում են հացադուլ հայտարարա երիտասարդներին:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում.

  • Կիսվել: