հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զոհված զինծառայողների՝ ակցիայի մասնակից ծնողները կառավարության շենքի մոտ նստացույց են սկսել

Զոհված զինծառայողների՝ ակցիայի մասնակից ծնողները կառավարության շենքի մոտ նստացույց են սկսել

Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո սկսված ինքնաբուխ բողոքի ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով, Աբովյան փողոցով երթով հասան Կառավարության շենք, որը շրջապատված է մեծաքանակ ոստիկանական ուժերով:

Այստեղ երթի մասնակից՝ զոհված զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ նստացույց են սկսում: Նրանք նաև հայտարարեցին, որ փակելու են Ամիրյան-Տիգրան Մեծ և Նալբանդյան փողոցները։

Նշենք, որ մինչ այդ ԲԴԽ շենքի մոտ ակցիայի մասնակիցները պահանջել էին հեռացնել դատավոր Ժորա Չիչոյանին, որը նախագահում էր Գայանե Հակոբյանի կալանավորման գործով դատավարությունը:  

Հիշեցնենք, որ կալանավորված Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով երթ անցկացնող քաղաքացիները կանգառներ կատարեցին ՀՀ-ում Ֆրանսիայի և ՌԴ դեսպանությունների առջև։

Նրանք հայտարարեցին, որ Գայանե Հակոբյանը քաղբանտարկյալ է և Ֆրանսիայի ու ՌԴ ղեկավարների ուշադրությունը հրավիրեցին այդ հանգամանքի վրա։

 

  • Կիսվել: