ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զոհված հերոսի եղբայրներին չէինք կարողանում դարձնել շահառու, կառավարությունն ասում էր` ոտք ու ձեռք ունեն, թող գնան աշխատեն. Թովմասյան

Զոհված հերոսի եղբայրներին չէինք կարողանում դարձնել շահառու, կառավարությունն ասում էր` ոտք ու ձեռք ունեն, թող գնան աշխատեն. Թովմասյան

ԱԺ-ն քննարկում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում  լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Վարման կարգով ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ուզում եմ տեղեկացնել, որ այս նախագծի հետ կապված հետաքրքիր պատմություն կա։ Դեռևս պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեր հերոսներից մեկը` Հովհաննես Ասատրյանը, քաջություններ է արել և իր մայրիկին պետք է շնորհակալություն հայտնենք։

Իհարկե, հետո պարզվեց, որ Հովհաննես Ասատրյանը երկկողմանի ծնողազուրկ է և անհետ կորած։ Դրանից հետո ես այդ ընտանիքի կողքին եմ եղել։ Հետո հայտնաբերվեց նրա մոխրացած մարմինը ու երկար ժամանակ կառավարության հետ, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ձևաչափով փորձում էինք նրա երկու եղբայրներին դարձնել շահառու։ Անընդհատ ստանում էինք պատասխան, որ եղբայրները ունեն ոտ ու ձեռք, թող աշխատեն։ Ես շատ ուրախ եմ, որ կառավարությունը որոշումը փոխել է»,-նշեց Թովմասյանը։ 

Նրա խոսքով՝ այս նախագծով հնարավորություն է տրվում զինծառայողների հարազատներին օգտվել հիմնադրամից և ընդգծեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։

  • Կիսվել: