երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանական ագրեսիային դիմակայելիս զոհված Անդրանիկ Անտոնյանը մի քանի օրից կդառնար 36 տարեկան

Ադրբեջանական ագրեսիային դիմակայելիս զոհված Անդրանիկ Անտոնյանը մի քանի օրից կդառնար 36 տարեկան

Գեղարքունիքում այսօր զոհված զինծառայողներից Անդրանիկ Անտոնյանը Նորաբաց գյուղից է։

MediaHub-ի հետ զրույցում Նորաբացի վարչական ղեկավար Մարգար Մարգարյանը պատմել է, որ Անդրանիկը 25-օրյա վարժական հավաքների էր մեկնել։

«Բարի, ուժեղ, դուխով տղա էր։ Ամուսնացած չէր, երկու քույր ունի, հայրն ու մայրն էլ քիչ առաջ են իմացել։ 36-ամյակը մի քանի օրից է լրանալու։ Տեխնիկա ուներ, հողագործությամբ էր զբաղվում»,-պատմել է վարչական ղեկավարը։ 

 Նշենք, որ Սոթքի և Նորաբակի հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։

  • Կիսվել: