երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղարքունիքի զորամասում զոհված Արամ Մանուկյանը կարծես կանխազգում էր մոտալուտ ողբերգությունը իր վերջին գրառման մեջ

Գեղարքունիքի զորամասում զոհված Արամ Մանուկյանը կարծես կանխազգում էր մոտալուտ ողբերգությունը իր վերջին գրառման մեջ

Այսօր Գեղարքունիքի զորամասերից մեկում զոհված զինծառայողներից մեկը վանաձորցի Արամ Մանուկյանն էր, ում ընդհանեմը 28 օր էր մնացել մինչև որ զորացրումը:

Արամի վերջին գրառումը կարծես կանխազգում էր մոտալուտ ողբերգությունը. «Դե, հիմա հասկանու՞մ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։ Հիմա հասկանու՞մ ես, որ կարող ես էլ չհասցնել, կարող ես չերգել էլ խելագարի պես` ձայնը գլուխդ գցած... Պետք է ամեն օրդ լիարժեք ապրես. գնաս տեսնելու նրանց, ում վաղուց որոշել, բայց միշտ սպասում ես վաղվան։ Գրիր ու գրկիր նրան, ում հույս ունես վաղը փողոցում պատահաբար հանդիպել։ Առանց վախենալու նայիր աչքերի մեջ ու որսա քաղցրությունը, ապրիր, լա՞վ... Պիտի վախենանք ` հետո նո՞ր սիրենք իրար, հա՞։ Դե, մենք էլի ժպտալու ենք, էլի մոռանալու ենք կարևորի մասին, էլի ապրելու ենք այնպես, կարծես թե վաղը միշտ մեր գրպանում է ու երբ ուզենանք բարի լույսը դուրս կբերենք ծալված մասերից, մենք էլի կապրենք... երևի... Պիտի սիրենք իրար, շատ սիրենք, սիրենք այսօրվա ու վաղվա փոխարեն։ Օգնենք իրար հաղթահարել հոգին ավերող գիշերները, միասին լինենք, ապրենք միասին…»

  • Կիսվել: