ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատերազմի հետևանքով զոհված ևս 81 զինծառայողի ընտանիքներ հատուցում են ստացել

Պատերազմի հետևանքով զոհված ևս 81 զինծառայողի ընտանիքներ հատուցում են ստացել

 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այս մասին տեղեկացնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը:

Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

  • Կիսվել: