հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Վանեի ծնունդը ուժ եւ կյանք տվեց». 44-օրյա պատերազմում զոհված զինծռայողի մայրը զավակ է ունեցել

«Վանեի ծնունդը ուժ եւ կյանք տվեց». 44-օրյա պատերազմում զոհված զինծռայողի մայրը զավակ է ունեցել

44-օրյա պատերազմում զոհված զինծռայողի մայրը զավակ է ունեցել: Այս առնչությամբ բժիշկ գինեկոլոգ Անուշ Աբրահամյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել.

«Ինքը ուրիշ է… հերոսածին մայրիկից ծնված, բոլորիս նոր կյանք տված Վանեն է։

Եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում ու դրանից հետո կյանքը կանգ էր առել, բայց Վանեի ծնունդը ուժ եւ կյանք տվեց իրենց ընտանիքին։

Տիկին Անգելինան յուրահատուկ կին է. իր բարիությունը սահմաններ չունի։ Բուժումների բարդ ու ոչ այնքան հարթ ճանապարհը անցել ենք միասին. չնայած մեծ վշտին, իրենից բացարձակ նեգատիվ էներգիա չէր գալիս, այլ հակառակը՝ վստահություն, սեր, հոգատարություն:

Շնորհակալ եմ շատ փոխադարձ սիրո եւ հարգանքի համար»:

  • Կիսվել: