շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շուշին, Հադրութը երազանք էին թվում թշնամուն և այդպես էլ կմնային, եթե ունենայինք ազգային շահը ամեն ինչից վեր դասող իշխանություններ. Թովմասյան

Շուշին, Հադրութը երազանք էին թվում թշնամուն և այդպես էլ կմնային, եթե ունենայինք ազգային շահը ամեն ինչից վեր դասող իշխանություններ. Թովմասյան

Մեկ տարի առաջ այս օրը մենք դեռ չէինք հանձնվել, հայ զինվորը, սպան, կամավորականը, երկրապահը և թիկունքում աղոթողներս հավատում էինք մեր ուշացող հաղթանակին։

Այս մասին գրել է ԱԺ Մարդու իրավունքերի և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի տարելիցին.

«Բայց, ցավոք, խաբվեցինք. 44 օր «հաղթում ենք» կարգախոսը հրամցնող իշխանությունը բոլորիս թիկունքում ստորագրեց ցավագին զիջումների մասին փաստաթուղթ, որի արդյունքում կորցրինք Արցախի ավելի քան 70%-ը, թշնամուն տվեցինք Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Քաշաթաղը, որոնք մի ժամանակ նրանց համար երազանք էին թվում և այդպես էլ կմնային, եթե ունենայինք ազգային շահը ամեն ինչից վեր դասող և հեռատես իշխանություններ։

Եվս մեկ անգամ ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին, ուժ և համբերություն եմ մաղթում, ձեր ցավը համազգային է, և յուրաքանչյուր հայ կիսում է այն։

Ցավով եմ նշում, որ մեկ տարի հետո դեռ շարունակվում են Ադրբեջանի միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների կոպիտ խախտումները, մեր գերիները դեռ չեն վերադարձել, թշնամին ամեն օր ավելի է մոտենում և ամրացնում իր դիրքերը, մեր սահմանները սեղմվում են։

Պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից, որպեսզի բացառենք կրկնությունները, բայց արդյո՞ք քաղել ենք»։

 
 

  • Կիսվել: