հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները կհանգստանան ճամբարներում

Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները կհանգստանան ճամբարներում

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն ավելացնել 335 մլն դրամով:

Նախագծով նախատեսվում է գումարն ուղղել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպմանը: 

Պատերազմի ընթացքում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և աշխարհազորայինների, ինչպես նաև ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան շուրջ 3200 երեխաներ հնարավորություն կստանան իրենց ամառային հանգիստն անցկացնել մի շարք ճամբարներում։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ յուրաքանչյուր հերթափոխը կլինի 20 օր տևողությամբ, որում կընդգրկվեն 1600-ական մասնակից, իսկ հանգիստը կկազմակերպվի «Հասմիկ», «Արագած»,  «Հեքիաթային կիրճ»,  «Լավ աղբյուր», «Լուսաբաց», «Գուգարք» ճամբարներում և Հանքավանի «Խորոտ ջուր» առողջարանում:

  • Կիսվել: