չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զինծառայողների ծնողները փակեցին Արշակունյաց պողոտան

Զինծառայողների ծնողները փակեցին Արշակունյաց պողոտան

Զոհված զինծառայողների հարազատները եւ նրանց աջակիցները քիչ առաջ փակեցին Արշակունյաց պողոտան: Այստեղ են նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ:

Նրանք հայտարարեցին, որ առնվազն 1 ժամ փակ են պահելու պողոտան։ Ոստիկանությունը հորդորում է ծնողներին չխոչընդոտել մյուս քաղաքացիների տեղաշարժը։

Ծնողները հայտարարեցին, որ դատարանից պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին

Այսօր դատարանը քննում էր Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը։

Գայանե Հակոբյանի գործով դատական նիստն ավարտվել է, դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։

Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։

  • Կիսվել: