կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Զինծառայողների ծնողներն առժամանակ բացեցին Արշակունյաց պողոտան

Զինծառայողների ծնողներն առժամանակ բացեցին Արշակունյաց պողոտան

Շենգավիթի դատարանի առջև հավաքված զոհված զինծառայողների ծնողները ժամանակավորապես բացեցին Արշակունյաց պողոտան և վերադարձան դատարանի բակ։

Նրանք հայտարարեցին, որ սա հետքայլ չէ, ակցիան լինելու է շարունակական, սակայն այս պահին ճանապարհը բացում են և վերադառնում դատարանի բակ երթևեկությանը չխոչընդոտելու համար։

Այսօր դատարանը քննում էր Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը։

  • Կիսվել: