չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Ժենգյալով հաց»՝ 12 կանաչիների տեսականիով և հազարավոր համերով երջանկություն. Ջոնաթան Լաքոթ

«Ժենգյալով հաց»՝ 12 կանաչիների տեսականիով և հազարավոր համերով երջանկություն. Ջոնաթան Լաքոթ

«Ժնգրալով հաց»՝ 12 կանաչիների տեսականիով և հազարավոր հաշերով երջանկություն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ու հրապարակել լուսանկարներ։

«Սա արցախյան ավանդական ուտեստ է, և թարխունի լիմոնադի հետ միասին Հայաստնում հասանելի բազում մանր ուրախություններից մեկը։ Սակայն տխուր իրականությունը կայանում է նրանում, որ վերջին շրջանում ժնգյալով հացի բազմազանությունը և որակը Հայաստանում պայմանավորված են 44-օրյա պատերազմի հետևամքով արցախցի տեղահանվածների ՀՀ տեղափոխությամբ։ Անշուշտ արցախցի կանանց թխած ժնգյալով հացը անզուգական է և այն կարելի է վայելել անվերջ», - գրել է Ֆրանսիայի դեսպանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: