շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ժնևի համալսարանի Եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական (MEIG) ծրագրում սովորելու հնարավորություն

Ժնևի համալսարանի Եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական (MEIG) ծրագրում սովորելու հնարավորություն

Ժնևի համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն Եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական (MEIG) ծրագրի համար։ Ծրագիրն իրականացվում է Ժնևի համալսարանի և Ժնևում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ուսումնական ծրագիրը համադրում է ակադեմիական դասընթացներն ու գործնական փորձառությունը՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին ներգրավվել Ժնևում գործող միջազգային կառույցների աշխատանքում։ Դասընթացներն անցկացվում են անգլերենով։

2026-2027 ուսումնական տարվա համար նախատեսված ծրագրին դիմելու համար սահմանված է երեք վերջնաժամկետ՝ 2025 թ. նոյեմբերի 15-ը, 2025 թ. դեկտեմբերի 20-ը, 2026 թ. փետրվարի 15-ը: Կրթաթոշակի համար դիմումը պետք է ներկայացվի մինչև երկրորդ վերջնաժամկետը (2025 թ. դեկտեմբերի 20):

Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն՝ կից նյութից։

 

  • Կիսվել: