հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսուցիչների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Քննարկման առանցքում հանրակրթության ոլորտի բարեփոխումներն էին: Մասնավորապես, անդրադարձ է եղել կամավոր ատեստավորման գործընթացին, թեստերի բովանդակությանը, դասապրոցեսի կազմակերպմանը, ուսուցման որակի և ուսուցիչների վերապատրաստումների բարելավմանը վերաբերող մի շարք հարցերի:

Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ:

  • Կիսվել: