շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 364 մասնակից

Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 364 մասնակից

Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 364 մասնակից։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտվանից Դիմադրություն շարժումը մայրաքաղաքի տարբեր հատվածներում բողոքի գործողություններ էր իրականացնում։

  • Կիսվել: