չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ». Արթուր Ալեքսանյան

«Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ». Արթուր Ալեքսանյան

ՀՀ և ԼՂՀ Առաջին աստիճանի մարտական խաչերի ասպետ, հատուկ նշանակության զորքերի (Կարմիր Բերետներ) հրամանատար, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը  (Ամարասի Արթուր) ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Պարզվում է կրիմինալը մեր բանակին ու ժողովրդի պատերազմ է հայտարարել: Այսինքն՝  1 ամսում 15 սպանությո՞ւն։ Անկախ նրանից ինքնասպանություն է, թե պարզապես սպանություն՝ դա անընդունելի է:

Պաշտպանության նախարարին ու հրամկազմին մեղադրելու և ամենաանհավանական ենթադրություններ անելու փոխարեն, առաջարկում եմ հետևալը:

24 ժամում հայտնաբերել զորամասերում հայտնված «ավտարիտետներին» և այսպես կոչված գողականներին ու ստեղծել դրանցից դիսբատ (дисциплинарный батальон)։ Այնուհետև ձմեռը ուղարկել Օմարի դիրքերը պաշտպանելու - 35 -50 աստիճան «մառոզին», իսկ ամառն էլ Հորադիզ նույն աստիճան «ժարիտներում»: Կտեսնեք այդ «պռաշլյակները» և իրենց ծնողները ոնց են խելքի գալիս: ⠀

Շատ հեշտ է դա անել, քանի որ բոլոր զորամասերի հրամանատարները և իրենց մոտ ծպտյալ ծառայող  «ասոբիստները»  անգիր գիտեն այդ «խառոշիներին»: Ու վերջ, ամեն ինչ տեղը կնկնի և հայոց բանակը կսկսի հանգիստ կատարել իր սուրբ պարտականությունները: Իսկ հասարակությունը հանգիստ շունչ կքաշի և այլևս ծնողները չեն վախենա իրենց երեխաներին բանակ ուղարկել:

Ես ժամանակին այդպիսի մեկ-երկու դեպք ունեցել և հայտնաբերել իմ զորամասում և այդ մոլախոտներին ուղարկել եմ  Օմար, դարձնելով նրանց սպիտակ արջի և կուռկուռի ձագ։ Այդ մարդիկ հիմա հանրապետությունում շատ հայտնի, օրինապաշտ քաղաքացիներ են։ Եթե վստահեք ինձ այդ առաքելությունը, սիրով պատրաստ եմ իրականացնել մեր բանակի առողջացման այդ ծրագիրը»։

  • Կիսվել: