ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
«Ժամանակի խորության մեջ ցանկանում ենք առավել ամրապնդել մեր պատմական կապերը». Հունաստանի վարչապետը նամակ է հղել Արամ Ա.-ին

«Ժամանակի խորության մեջ ցանկանում ենք առավել ամրապնդել մեր պատմական կապերը». Հունաստանի վարչապետը նամակ է հղել Արամ Ա.-ին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ապրիլի 23-ով թվագրված նամակ է ստացել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսից:

Նամակում վարչապետը, ողջունելով հայ և հույն ժողովուրդների ու եկեղեցիների բարեկամական կապերը, նշել է. «Ժամանակի խորության մեջ ցանկանում ենք առավել ամրապնդել մեր պատմական կապերը»:

Հունաստանի վարչապետը նաև իր բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանին, հայ ժողովրդին և Արամ Ա. Վեհափառ Հայրապետին:

  • Կիսվել: