ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունների երթևեկությունը

Ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունների երթևեկությունը

Մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի։

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: