Բագրատ Սրբազանի գործով անցնող Տիգրան Գալստյանի տանն այս պահին խուզարկություն է․ նիստը հետաձգվեց
Բագրատ Սրբազանի գործով անցնող, մեղադրյալ Տիգրան Գալստյանի տանն այս պահին խուզարկություն է: Նա հնարավորություն չի ունեցել ներկայանալ «18 արդարների» գործով դատական նիստին:
Նրա պաշտպանը հայտնեց, որ կարող են նիստը շարունակել իր պաշտպանյալի բացակայությամբ:
Հանրային մեղադրողն ասաց, որ այս պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել:
«Տիգրան Գալստյանը երբեք թույլ չի տվել այնպիսի արարք, որ կասկած հարուցի: Նա հնարավորություն չի ունեցել նախապես տեղեկացնել, որ իր տունը խուզարկելու են», – ասաց պաշտպանը:
Դատախազը հայտարարեց, որ ինքը տեղյակ է, խուզարկությունն ավելի շուտ է սկսվել և նա ունեցել է հնարավորություն դատարանին հայտնելու, որ չի կարող ներկայանալ:
Պաշտպանը նշեց, որ նաև պետք է հասկանալ, թե արդյոք Տիգրան Գալստյանը կապի միջոցներին հասանելիություն ունեցե՞լ է, թե ոչ:
Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը նիստը հետաձգեց:



