Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին իրականացվում է միջին նորոգում
Մ-9, /Մ-2/ (Նորավանի խաչմերուկ)-Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին իրականացվում է միջին նորոգում։ Ճանապարհաշինական աշխատանքներին և տուրիստական հոսքերին չխոչընդոտելու, խցանումներ չառաջացնելու համար դեպի Կապան, Մեղրի կամ հակառակ ուղղությամբ ուղևորվող բեռնատարների ու կցորդիչով մեքենաների վարորդներին առաջարկում ենք նշված ճանապարհը շրջանցել Տաթև-Լծեն ճանապարհով։



