չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի, Սպիտակի, Վանաձորի որոշ հասցեների, Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի, Սպիտակի, Վանաձորի որոշ հասցեների, Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վերին Այգեստան, Շահումյան, Խնկոյան, Ոփյան, Չարենցի, Ս.Ավետիսյան, Առափնյա փողոցների, Կենտրոն 1-ին, 2-րդ, 3-րդ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոցի, Երևանյան խճուղու թիվ 62-ից թիվ 70/1 (զույգ համարների) բազմաբնակարան շենքերի, Հաղթանակի փողոցի թիվ 1, 3, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, 

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի «Մայակ», «Բանավան» թաղամասերի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 19-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների Նորքի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան փողոցի, Նորքի Այգիներ փողոցի (մասնակի), Հովսեփյան, Ամառանոցային, Դ.Բեկի փողոցների (մասնակի), Մյասնիկյան պողոտայի (մասնակի) բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Սովխոզային», «Թումանյան», «Կամո», «Կնունյանց», «Սայաթ-Նովա», «Բանավան», «Ք.Քրքորյան», «Տաշիր», «Վարպետաց», «Ուզբեկական», «Գր.Լուսավորիչ», «Շվեցարական», «Էստոնական» թաղամասերի, Լեռնանցք, Սարամեջ, Ջրաշեն, Լեռնավան բնակավայրերի, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Ափնա, Վարդենուտ, Արայի, Շենավան, Արագած, Ծաղկաշեն, Ալագյազ, Քուչակ, Վարդենիս, Մուլքի, Չքնաղ, Երնջատափ, Նորաշեն, Լուսագյուղ, Սարալանջ, Նիգավան, Հարթավան, Լեռնապար, Ծիլքար, Ռյա Թազա, Գեղարոտ, Ծաղկահովիտ, Սադունց, Կանիաշիր, Ջամշլու, Ավշեն, Սիփան, Վարդաբլուր, Վերին Սասունիկ, Օրգով, Կեղեր, Ավան, Արագածոտն, Արուճ, Դպրեվանք, Լեռնարոտ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Շամիրամ բնակավայրերի գազասպառողների, նշված տարածաշրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Բուլղարական» թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:                  

  • Կիսվել: