հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զենքի նմանվող առարկայով, դանակներով զինված ավազակային հարձակում «Դալմա Գարդեն Մոլ»-ում. թալանել են «Զառա» խանութը

Զենքի նմանվող առարկայով, դանակներով զինված ավազակային հարձակում «Դալմա Գարդեն Մոլ»-ում. թալանել են «Զառա» խանութը

Այսօր՝ մարտի  6-ին, դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

 shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով  և զենքի նմանվող առակահով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված  2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի  կենտրոնում գործող  հայտնի «Զառա»  հագուստի սրահ: 

Նրանք աշխատակցի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել ու դրա տակ հափշտակել  2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության  գնդապետ Արամ Հովհաննիսյանը: 

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում  ավազակային հարձակում  կատարելու  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝  հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

  • Կիսվել: