շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Զբոսաշրջիկները մեկ տարում 1,6 միլիոն եվրոյի մետաղադրամներ են նետել Հռոմի Տրևի շատրվանի մեջ

Զբոսաշրջիկները մեկ տարում 1,6 միլիոն եվրոյի մետաղադրամներ են նետել Հռոմի Տրևի շատրվանի մեջ

Հռոմ կատարած ուղևորության հիշատակին Տրևի շատրվանի մեջ մետաղադրամ նետելու ավանդույթը վերջին մեկ տարվա ընթացքում բերել է ռեկորդային գումար՝ 1,6 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Caritas բարեգործական կազմակերպությանը, որը տնօրինում է հավաքագրված միջոցները։
 
«Մենք դեռ պետք է ճշգրիտ գումարը հաշվարկենք՝ տարբեր արժույթների մետաղադրամները եվրոյով փոխանակելով: Խոսքը ռեկորդային գումարի մասին է՝ շուրջ 1,6 միլիոն եվրո: 2022 թվականին մենք հավաքել ենք 1 միլիոն 430 հազար»,- ասել է Caritas-ի ներկայացուցիչը:

  • Կիսվել: