շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զարեհ Սինանյանը Լիբանանում այցելել է մեր հայրենակիցների բնակարաններ

Զարեհ Սինանյանը Լիբանանում այցելել է մեր հայրենակիցների բնակարաններ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բեյրութում այցելել է մեր հայրենակիցների բնակարաններ, զրույցներ ունեցել նրանց հետ, ականատես եղել կրած վնասներին: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Միսիսյան և Բոյաջյան ընտանիքները պայթյունը զգացել են ամբողջ ուժով, բացի նյութական վնասներից՝ ծանր է եղել նաև հոգեբանական հարվածը, սակայն այսօր քիչ-քիչ ոտքի են կանգնում ու փորձում հնարավորության չափով վերականգնել կորցրածը:

Բեյրութի ամերկյան, University of Notre Dame համալսարանների պրոֆեսոր, տրավմաների մասնագետ Մարալ Բոյաջյանը հանձնակատարին պատմում է ամենակարևորի մասին. «Աղետից հետո յուրաքանչյուրս մտածում էինք կողքինների մասին, և թե ինչպես կարող ենք մեր հարևանին օգնել»,- նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: