երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաքուն «ծագումով հայ անձանց» մեղադրել Է Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար

Բաքուն «ծագումով հայ անձանց» մեղադրել Է Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար

Անհայտ անձինք հարձակվել են Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Բաքուն հարձակման համար մեղադրել է ՛՛ծագումով հայ անձանց":

Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Բեյրութի հայ համայնքի ներկայացուցիչները ՛՛հարվածներ են հասցրել դեսպանատան ցանկապատին, շենքի վրա ներկով շշեր և պայթուցիկ նյութեր նետել՛՛: Գերատեսչությունից հայտնել են, որ տուժածներ չկան:

Բացի այդ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Բաքուն բողոքի նոտա է հղել Լիբանանի ԱԳՆ-ին, դեսպանատան վարչական շենքի պահպանությունն ուժեղացվել է:

Լիբանանի ոստիկանությունը գործի քննության մանրամասները չի հայտնել, ուստի ՛՛հայերի մեղքն՛՛ առայժմ արձանագրվում է բացառապես Ադրբեջանի կողմից:

Ավելի վաղ բեյրութահայերը խաղաղ բողոքի ակցիա էին անցկացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ ի պաշտպանություն Արցախի: Այս մասին հայտնել էր ՀՅԴ Լիբանանի երիտասարդական թևը:

Օգոստոսի 29-ին հայ համայնքի ներկայացուցիչները դեսպանատան պատի վրա կարմիր ներկ են լցրել և հայտարարել, որ Բաքուն ձգտում է իրականացնել Արցախի բնակչության ցեղասպանությունը: Ակտիվիստները վանկարկել են՝ ՛՛Ալիևը ռազմական հանցագործ է՛՛ և ՛՛120 000 մարդու արյունը ձեր ձեռքերում է՛՛:

  • Կիսվել: