շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զարեհ Սինանյանն այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Զարեհ Սինանյանն այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Նյու Յորքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և հանդիպեց դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
 
Հանդիպման ընթացքում հանձնակատարը ծանոթացավ ներկայացուցչության աշխատանքներին և առաջնահերթություններին: ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության նստավայրն Հայաստանի կառավարության առաջին սեփականությունն է իր պետական սահմաններից դուրս, որը հանդիսանում է ամերիկահայ գործարար Գևորգ Հովնանյանի և իր տիկնոջ նվիրատվությունը:

  • Կիսվել: