կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան-Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։
 
Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով:

  • Կիսվել: